ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Թո՛ղ իրականանան ձեր նվիրական իղձերն ու երազանքները
Առողջապահության համակարգի սիրելի տիկնայք և աղջիկներ, համայն աշխարհի հայուհիներ,
գարունն է կրկին եկել՝ իր հետ բերելով ամենաթանկ ու սպասված՝ Մայրության ու գեղեցկության, բարի ավետիսի տոները։
Իմ խորին համոզմամբ մայրական հոգիներում ու սրտերում սերը, բարությունն ու գորովանքն անսահմանափակ են։ Քանզի այդ զգացումները կիսելով, դրանք ոչ թե պակասում, այլ բազմապատկվում են՝ ավելի ու ավելի ջերմացնելով ձեր սրտերն ու հոգիները։ Ես կարծում եմ, որ հենց այդտեղից է գալիս ձեր ներքին, հսկայական այն ուժը, որի շնորհիվ ոչ միայն ձեր ընտանիքների ամրության ու երջանկության պահապանն եք, այլև մեծ դերակատարություն ունեք մեր ժողովրդի երկարամյա պատմության ընթացքում ազգային արժեքների ստեղծման գործում, մեր բոլոր հաղթանակներում ու ձեռքբերումներում։ Ում չէ հայտնի, որ առաջին հերթին ձեր արժանապատիվ առաքինության շնորհիվ են պահպանվում ազգային լավագույն մեր ավանդույթները, հայ ընտանիքի ամրությունը, որոնք հենց առողջ հոգով և մտքով սերունդ դաստիարակելու հիմքն են։
Որպես առողջապահության նախարար, ես հատկապես բարձր եմ գնահատում մեր համակարգի կանանց՝ մեր բժշկուհիների, բուժքույրերի ու մայրապետների նվիրումը։ Քանզի մայր ու կին լինելուց զատ ձեր մասնագիտությամբ աստվածահաճո այնպիսի առաքելություն եք ստանձնել, որ պարտադրում է մշտապես բարեգութ ու պատասխանատու լինել, գիշեր ու զոր պայքարել մարդկանց կյանքի և առողջության համար։
Սիրելի կանայք, կարևորելով ձեր առողջության պահպանումը, լավագույն նվերը, որ կարող էի պարգևել` մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը կանանց առողջության պահպանման միամսյակ հայտարարելն էր։ Երևանում և բոլոր մարզերում կկազմակերպվեն «բաց դռների» օրեր, անվճար կտրամադվեն մանկաբարձագինեկոլոգիական և նեղ մասնագիտական խորհդատվություններ, կկատարվեն հետազոտություններ, դրանց արդյունքում ի հայտ եկած հիվանդությունների բուժում և վիրահատություններ։ Միամսյակի ընթացքում մայրաքաղաքի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների մասնագետները հաստատված ժամանակացույցով կմեկնեն մարզեր։ Մենք ամեն ինչ կանենք, որ լայնածավալ այս ակցիան ծառայի իր նպատակին, որ ամենահեռավոր գյուղում ապրող կանայք ու աղջիկներն անգամ մերձակա քաղաքներում լիովին ստանան իրենց անհրաժեշտ բժշկական ծառայությունը։ Մեր պետության համար թանկ է ձեր առողջությունը, քանզի այն առողջ մանկության և առողջ ընտանիքի նախապայմանն ու գրավականն է։
Սիրելի կանայք, կրկին անգամ ջերմորեն շնորհավորելով գարնանային գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, գարնանային հմայք ու աշխատանքային հաջողություններ։
Թո՛ղ բոլորիդ հոգիներում, ընտանիքներում ու աշխարհում մշտապես խաղաղություն թևածի։ Թո՛ղ իրականանան ձեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները: Ձեր գոյությամբ շարունակեք գեղեցկացնել կյանքն ու երկիր մոլորակը։
Ձեր բարեկամ՝
ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր
Դերենիկ Դումանյան
08.03.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 12-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
10.10.2025
2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
03.07.2025
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...
23.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
07.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







